Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26705/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանող՝ ԱՁ Նարեկ Կոստանդյան

հասցեն՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ 11փ., 1/21



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Վեոլիա ջուրե ՓԲԸ-ի ընդդեմ ԱՁ Նարեկ Արթուրի Կոստանդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին․

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ սեպտեմբերի 12-ին, ժամը 15:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/26705/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան


Գործ ԵԴ/26705/02/18


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
25․01․2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ընդդեմ ԱՁ Նարեկ Արթուրի Կոստանդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին․

ՊԱՐԶԵՑ
Հայցվորը 21.11.2018 թվականին հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ պատասխանող ԱՁ Նարեկ Արթուրի Կոստանդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդիկ Ավետիսյան) 30.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Հայցադիմումը ներկայացվել է կրկին, դատարանի (դատավոր Էդիկ Ավետիսյան) 26․12․2018 թվականի որոշմամբ հայցադմիումը վերադարձվել է։
Հայցադիմումը ներկայացվել է կրկին, դատարանի (դատավոր Էդիկ Ավետիսյան) 13․02․2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Հայցադիմումը ներկայացվել է կրկին, դատարանի (դատավոր Էդիկ Ավետիսյան) 01․04․2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդիկ Ավետիսյան) 16.07.2019 թվականի որոշմամբ նշանակվել է գործի պարզեցված վարույթի կարգով քննություն։ Դատարանի 05․09․2019 թվականի որոշմամբ գործով պարզեցված վարույթը դադարեցվել է, կայացվել է գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում։
Թիվ ԵԴ/26705/02/18 քաղաքացիական գործը 20.04.2020 թվականին մակագրվել է դատավոր Էդ. Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 21.04.2020 թվականին:
Դատարանի 23․04․2020թ․-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/26705/02/18 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
-պատասխանողի կողմից ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերից ապօրինի սպառում կատարված լինելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
- Հայցվորի կողմից ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի n 130-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու եվ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման կարգավորման, խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը եվ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու մասին» 01․06․2016թ․-ի թիվ 658-Ն որոշման պահանջներին համապատասխան արձանագրություն կազմված լինելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-պատասխանողի կողմից ենթադրյալ ապօրինի սպառում կատարված լինելու արդյունքում արժեքը՝ 197186 ՀՀ դրամ կազմելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)։
Պատասխանողը պետք է ապացուցի նաև իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 20․04․2023 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`