Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-24-01-61/
ԴԴ-9.1-Ե-
ԵԱԴԴ/0872/02/11


Պատասխանող Էդուարդ Ռուստամյանին
ք. Երևան, Արզումանյան 25 շենք, բնակարան 22

Երրորդ անձ Լուսաբեկ Սամվելյանին
ք. Երևան, Անդրանիկի 6 շենք, բնակարան 6

Երրորդ անձ Գեորգի Բաղդասարյանին
ք. Երևան, Լուկաշինի 1-ին փողոց, 18 տուն

Երրորդ անձ Ալեքսանդր Ռուստամյանին
ք. Երևան, Մամիկոնյաց 52ա շենք, բն. 39

Երրորդ անձ «Նորաշեն 2007» սպառողական կոպերատիվի
սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանին
ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 2 նրբ., 1-6

Պատասխանող Արաբկիր նոտարական
տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանին
ք. Երևան, Զարյան 27

Պատասխանող «Նորաշեն 2007» ՍԿ-ի տնօրեն Արմեն Թադևոսյանին
ք. Երևան, Ն.Չարբախ 3 փողոց, 1 նրբ., 22գ. տուն


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Մհեր Բախշիյանի ընդդեմ Էդուարդ Ռուստամյանի, «Նորաշեն 2007» ՍԿ-ի, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, Ալեքսանդր Ռուստամյանի, Գեորգի Բաղդասարյանի, Լուսաբեկ Սամվելյանի, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի, «Նորաշեն 2007» ՍԿ-ի սպառողական կոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը, սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատական նիստում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման նպատակով դատական նիստը հրավիրվում է 10.05.2023թ., ժամը 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, թիվ 7 դահլիճ):
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`