Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/48421/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-24-01-61/
ԴԴ-9.1-Ե-
ԵԴ/48421/02/22

Թամարա Պետրոսի Մուրադյանին
/ՀՀ, ք. Երևան, Հովսեփ Էմինի 82 շենք, բնակարան 1/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/48421/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Թամարա Պետրոսի Մուրադյանի ընդդեմ Նորայր Սարգսի Պետրոսյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին:
Պատասխանող Նորայր Սարգսի Պետրոսյանի կողմից դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-ին մասի համաձայն՝ Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահող դատավոր Ռ.Բունիաթյանը 03.04.2023-14.04.2023թթ. գտնվել է ժամանակավոր անաշխատունակության վիճակում՝ 2023թ. ապրիլի 4-ին ժամը 11:40-ին միջնորդության քննարկման նպատակով նշանակված դատական նիստը տեղափոխվել է, և կայանալու է 2023թ. մայիսի 16-ին, ժամը 11:00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, դատական նիստերի թիվ 7 դահլիճում (հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`