Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53261/02/22 քաղաքացիական գործով ծանուցում

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com



Գործ թիվ ԵԴ/53261/02/22
<<28>> ապրիլի 2023թ.


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Մարո Գևորգյանին
/ՀՀ, Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փ., 1ա, 62 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ Արթուր Օնիկի Գևորգյանի ընդդեմ Արմեն Ալեքսանդրի Բաբայանի՝ 15.12.2016 թվականին կնքված անշարժ գույքի բաժնեմասի առուվաճառքի և հիփոթեքի թիվ G16/132018 պայմանագիրն անվավեր ճանաչելու, Ժորա Հարությունյանի և Սուսաննա Մելքոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, 07.04.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1134 պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 13.04.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 19.09.2018 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության թիվ 3716 պայմանագիրը և դրա հիման վրա 25.09.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմումներ կայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը:
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`