Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/2939/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵՄԴ/2939/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Գոհար Սիրեկանյանին
(ՀՀ, քաղաք Երևան, Անդրանիկի 148 շենք, բնակարան 7)


Ըստ հայցի Լուսինե Խաչատրյանի ընդդեմ Սեյրան Սիրեկանյանի, Գոհար Սիրեկանյանի` բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեյրան Սիրեկանյանի ընդդեմ Լուսինե Խաչատրյանի, Գոհար Սիրեկանյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, Սեյրան Սիրեկանյանին անշարժ գույքի գնորդ ճանաչելու, անշաչժ գույքի պետական գրանցումը մասնակի` Լուսինե Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունիսի 20-ին ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասեց` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:
Միաժամանակ խնդրում ենք հայտնել, հակընդդեմ հայցվորի իրավահաջորդության հարցը լուծվել է, թե ոչ, և արդյոք հակընդդեմ հայցը պնդում եք, թե ոչ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`