Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ3/0142/05/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Երրորդ անձ` Մարգար Արտեմի Մարգարյանին /ք.Վայք, Ջերմուկի խճղ. 47/15/

01.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Թիվ ՎԴ3/0142/05/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երրորդ անձ` Մարգար Արտեմի Մարգարյանին
/ք.Վայք, Ջերմուկի խճղ. 47/15/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ3/0142/05/15 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Առյուծիկ Գեղամի Մարգարյանի իրավահաջորդ Օլգա Կիպրիանի Մարգարյանի և Հայկ Գեղամի Պողոսյանի ընդդեմ <<Վայք>> նոտարական տարածքի նոտար Օլյա Վանիկի Գասպարյանի, ՀՀ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Վայոց Ձորի մարզային ստորաբաժանման, ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք` Մարգար Մարգարյանի, <<Գեոթիմ>> ՓԲԸ իրավահաջորդ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության, <<Օրիոն Սի-Օու Այ-Վի/ԻԴԻ/Լիմիթեդ>>, <<Օրիոն Սի-Օու Այ-Վի/ԷՍ-Օու/Լիմիթեդ>> և <<Ռեսորս Քեփիթըլ Ֆանդ Էլ. Փի>> ընկերությունների` նոտարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք` ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները, գրավի, հիպոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քննությունը նշանակված է սույն թվականի մայիսի 30-ին ժամը 10:30-ին, դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`