Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/30400/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող՝
Տիգրան Մանուկի Օհանյան
/ ք.Երևան, Ռուբինյանց փող.,1շ. 65 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/30400/02/19 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Ռուբեն Հովհաննեսի Գրիգորյանի ընդդեմ պատասխանող Տիգրան Մանուկի Օհանյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՙՙԱրմսվիսբանկ՚՚ ՓԲԸ-ն՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, հրավիրվել է դատաքննության դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/30400/02/19 քաղաքացիական գործով 27.06.2023թ.–ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Բաստաջյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010-511-813 /+415/

Էլ. փոստ`