Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0031/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Նանե Նորայրի Սողոմոնյանին ուղղված դատական ծանուցում:

02.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ



Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Ձեզ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ են վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ դատավարական փաստաթղթերը և դատական ծանուցումն ուղարկվել է նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Որպես գործին մասնակցող անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Դատարանը 20․04․2023 թվականին որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոխել և սահմանել է 2023թ. մայիսի 11-ը:
Սույն դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները համարվում են կատարված:


Դատավորի օգնական՝ Ն․ Ալեքսանյան

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` 0284 2-58-92

Էլ. փոստ`