Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/8227/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

02.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ/8227/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Արման Արամի Տեր-Պետրոսյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Բաղրամյան, Հակոբյան փ., տ. 26)
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Արմիկ Արիսի Տեր-Պետրոսյանի, երրորդ անձինք՝ Համլետ Արամի Տեր-Պետրոսյանի, Ռիմա Մնացականի Տեր-Պետրոսյանի, Արամ Համլետի Տեր-Պետրոսյանի, Ավետիք Համլետի Տեր-Պետրոսյանի, Արման Արամի Տեր-Պետրոսյանի, Մարիամիկ Համլետի Տեր-Պետրոսյանի, Ռիմա Արամի Տեր-Պետրոսյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Պատասխանող Արմիկ Արիսի Տեր-Պետրոսյանին, երրորդ անձինք՝ Համլետ Արամի Տեր-Պետրոսյանին, Ռիմա Մնացականի Տեր-Պետրոսյանին, Արամ Համլետի Տեր-Պետրոսյանին, Ավետիք Համլետի Տեր-Պետրոսյանին, Արման Արամի Տեր-Պետրոսյանին, Մարիամիկ Համլետի Տեր-Պետրոսյանին՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Բաղրամյան, Հակոբյան փ., տ. 26 հասցեով, Ռիմա Արամի Տեր-Պետրոսյանին՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Ոստան, Շիրազի փ., տ. 20 հասցեով ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել դատարան` <<տեղափոխված>> նշումով:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի 03-ին, ժամը 09:45-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 23422387

Էլ. փոստ`