Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/2017/02/19
Ե-——
<<----- >>------------------ 2023 թ.
Մհեր Բաբկենի Սարգսյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Ջրառատ թաղամաս, 142 տուն


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նունե Վանյայի Սարգսյանի ընդդեմ Մհեր Բաբկենի Սարգսյանի՝ ալիմենտի բռնագանձման, երեխայի հայրությունը ճանաչելու պահանջների մասին:
Դատարանը 26.09.2022 թվականի որոշում է կայացրել թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով նշանակել դատագենետիկական փորձաքննություն:
Հայտնվում է, որ թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Նունե Վանյայի Սարգսյանի ընդդեմ Մհեր Բաբկենի Սարգսյանի՝ ալիմենտի բռնագանձման, երեխայի հայրությունը ճանաչելու պահանջների մասին, դատագենետիկական փորձաքննությունը նշանակվել է 31.01.2023 թվականին, ժամը 12:00-ին ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Հերացու 5/1, հեռախոս +37410 527500):
Անհրաժեշտ է 31.05.2023 թվականին, ժամը 12:00-ին (անձը հաստատող փաստաթղթով) ներկայանալ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժին:

Քաղաքացիական գործ
թիվ ԿԴ/2017/02/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.03.2023թ. ք.Հրազդան

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Արզումանյանի, քննարկելով քաղաքացիական գործով ըստ հայցի Նունե Վանյայի Սարգսյանի ընդդեմ Մհեր Բաբկենի Սարգսյանի՝ ալիմենտի բռնագանձման, երեխայի հայրությունը ճանաչելու պահանջների մասին, «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մ.Ռ.Բաղդասարյանի միջնորդությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Նունե Վանյայի Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ դատարան) ընդդեմ Մհեր Բաբկենի Սարգսյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը (դատավոր Ա․Սիսակյան) 26.08.2019 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանը 09.09.2019 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ հրավիրել 2019 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 16։00-ին։
21․02․2020 թվականին պատասխանող Մհեր Սարգսյանի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան։
28.02.2020 թվականին հայցվոր Նունե Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով միջնորդել է նշանակել դատաբժշկական ԴՆԹ փորձաքննություն՝ պարզելու արդյոք 20․08․2014 թվականին ծնված Մհեր Մհերի Սարգսյանը սերվել է Մհեր Բաբկենի Սարգսյանից, թե ոչ։ Փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Հայցվոր Նունե Սարգսյանը 19․05․2020 թվականին դատարան է ներկայացրել «հայցադիմումի լրացում» վերտառությամբ միջնորդություն, հայտնելով, որ սկզբնական ներկայացված ալիմենտի հայցապահանջին ցանկանում է լրացնել ևս մեկ պահանջ՝ հայրության ճանաչելու մասին։
Խնդրել է Մհեր Բաբկենի Սարգսյանին ճանաչել 20․08․2014 թվականին ծնված Մհեր Մհերի Սարգսյանի հայր։
Դատարանը 11.09.2020 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կասեցնել։ Մհեր Մհերի Սարգսյանի, ծնված 20.08.2014 թ., Մհեր Բաբկենի Սարգսյանից սերվելու փաստը պարզելու համար նշանակել դատագենետիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել «Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
22.06.2021 թվականին «Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը գրությամբ հայտնել է, որ թիվ ԿԴ/2017/02/17 քաղաքացիական գործով փորձաքննության օր է նշանակվել 25.06.2021 թվականին, ժամը 14:00-ն: Փորձաքննության արժեքն է՝ 200 000 ՀՀ դրամ: Խնդրել է կողմերին տեղեկացնել փորձաքննության ներկայանալու ժամկետների և կարգի մասին։
Դատարանը 22.06.2021 թվականին որոշում է կայացրել թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ 2021 թվականի հոկտեմբերի 08-ին, ժամը 11։00-ին:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի 09.09.2021 թվականի թիվ ԲԴԽ-70-Ո-170 որոշմամբ, մահվան հանգամանքի հիմքով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Վարդանի Սիսակյանի լիազորությունները 2021 թվականի սեպտեմբերի 07-ից համարվել է դադարած:
Թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 30.09.2021 թվականին վերաբաշխվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանին:
Թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործը 01․10․2021 թվականին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանի աշխատակազմին:
Դատարանը 06.10.2021 թվականին որոշում է կայացրել թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործն ընդունել վարույթ, հրավիրել նախնական դատական նիստ 12.11.2021 թվականին, ժամը 12:30-ին:
Դատարանը 08.12.2021 թվականին որոշում է կայացրել հայցվոր Նունե Սարգսյանի հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը բավարարել:
Թույլատրել հայցվոր Նունե Սարգսյանին պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, այն է՝ պատասխանողից հօգուտ հայցվորի, իրենց երեխայի՝ Մհեր Մհերի Սարգսյանի՝ ծնված 20.08.2014 թվականին, որպես ապրուստի միջոց յուրաքանչյուր ամիս կայուն դրամական գումարով 30 000 ՀՀ դրամի չափով ալիմենտ բռնագանձելու, ալիմենտի բռնագանձումը սկսած 2016 թվականի օգոստոս ամսից, որը կազմում է 1 080 000 ՀՀ դրամ կատարելու պահանջները, լրացնել՝ Մհեր Բաբկենի Սարգսյանին Մհեր Մհերի Սարգսյանի՝ ծնված 20.08.2014 թվականին հայրը ճանաչելու պահանջով:
Դատարանը 07.06.2022 թվականին որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Դատարանը 26.09.2022 թվականին որոշում է կայացրել հայցվոր Նունե Սարգսյանի միջնորդությունը բավարարել: Թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Փորձաքննության կատարումը հանձնարարել «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: (...):
Թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել, մինչև փորձաքննության ավարտը:
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մ.Ռ.Բաղդասարյանը 06.03.2023 թվականին փորձաքննության ընթացքն ապահովելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:
Միջնորդությունը 07.03.2023 թվականին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանի աշխատակազմին:

2. Միջնորդություն ներկայացրած անձի դիրքորոշումը.
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մ.Ռ.Բաղդասարյանը 06.03.2023 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան` հայտնելով, որ դատարանի կողմից կայացված թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա (ըստ հայցի Նունե Սարգսյանի ընդդեմ Մհեր Սարգսյանի) փորձաքննության օր էր նշանակվել 25.06.2021 թվականը, ժամը 14:00-ն: Տվյալ օրը կողմերը չեն ներկայացել փորձաքննության:
Փորձաքննության նոր օր է նշանակվել 31.01.2023 թվականը, ժամը 12:00-ն: Նշված օրը Նունե Սարգսյանը փորձաքննության է ներկայացրել իր որդի՝ Մհեր Մհերի Սարգսյանին, սակայն Մհեր Բաբկենի Սարգսյանը կրկին չի ներկայացել փորձաքննության: Խնդրել է ապահովել փորձաքննության ընթացքը։

3. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով միջնորդությունը` դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է գործով դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, հայցի ապահովման, ապացույցի ապահովման, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, կատարողական թերթ տալու հետ կապված դատավարական գործողությունների:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները դատարանը կատարում է առանց գործի վարույթը վերսկսելու՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝
1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները։ Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացնել միայն փորձագետների հանձնաժողովը:
2. Առաջին ատյանի դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների հանգելու դեպքում տալու միասնական եզրակացություն։ Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։
3. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է անհապաղ պարզել հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։
4. Փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել առաջին ատյանի դատարանին: Առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ որոշում է կայացնում փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին: Որոշման մեջ նշվում են բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է կատարվեն նշված խոչընդոտները վերացնելու, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար, և դրանց կատարման ժամկետը: Որոշումը կամովին չկատարելու դեպքում որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունն իրականացնում է անձամբ։
6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում, առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ պետք է որոշում կայացնի փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու համար:
Դատարանն արձանագրում է նաև, որ վերոնշյալ օրենսդրական կանոնակարգման նպատակը փորձաքննության կատարման ապահովումն է:
Դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակել լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված (տես «Օրիենթ Սթոնե ՍՊԸ-ն ընդդեմ ընկերության, երրորդ անձինք ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` գույքի ապօրինի տիրապետումը դադարեցնելու, գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, որոշակի գործողությունների կատարմանը պարտավորեցնելու, որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԱՎԴ1/0074/02/11 գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 24-ի որոշումը):
Վերոնշյալի հիման վրա դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի իրավակարգավորումներն ըստ էության ուղղված են փորձաքննության կատարման ընթացքում դատարանի կողմից համապատասխան հետևողականության դրսևորմանը, որպեսզի հնարավոր լինի պարզաբանել դատարանի որոշմամբ առաջադրված հարցերը և փորձաքննությունը չլինի ինքնանպատակ կամ չկրի ձևական բնույթ:
Սույն դեպքում, դատարանը 26.09.2022 թվականին որոշում է կայացրել հայցվոր Նունե Սարգսյանի միջնորդությունը բավարարել:
Թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով նշանակել դատագենետիկական փորձաքննություն:
Փորձաքննության կատարումը հանձնարարել «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
1. Փորձագետներին առաջադրել հետևյալ հարցը.
1) Արդյո՞ք 20.08.2014 թվականին ծնված Մհեր Մհերի Սարգսյանը սերվել է Մհեր Բաբկենի Սարգսյանից:
Փորձաքննությանը ներգրավել թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով պատասխանողին, հայցվորին:
Փորձագետներին տրամադրել թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործի նյութերից Հրազդան ՔԿԱԳ տարածքային բաժանմունքի կողմից 22.08.2014 թվականին տրված թիվ ԱԲ 335117 ծննդյան վկայականի պատճենը:
Թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել, մինչև փորձաքննության ավարտը:
«ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մ.Ռ.Բաղդասարյանը 06.03.2023 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան` հայտնելով, որ դատարանի կողմից կայացված թիվ ԿԴ/2017/02/19 քաղաքացիական գործով դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա (ըստ հայցի Նունե Սարգսյանի ընդդեմ Մհեր Սարգսյանի) փորձաքննության օր էր նշանակվել 25.06.2021 թվականը, ժամը 14:00-ն: Տվյալ օրը կողմերը չեն ներկայացել փորձաքննության:
Փորձաքննության նոր օր է նշանակվել 31.01.2023 թվականը, ժամը 12:00-ն: Նշված օրը Նունե Սարգսյանը փորձաքննության է ներկայացրել իր որդի՝ Մհեր Մհերի Սարգսյանին, սակայն Մհեր Բաբկենի Սարգսյանը կրկին չի ներկայացել փորձաքննության:
Խնդրել է ապահովել փորձաքննության ընթացքը։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:
Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է պարտավորեցնել պատասխանող Մհեր Բաբկենի Սարգսյանին (անձը հաստատող փաստաթղթով) ներկայանալ «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից նշանակված փորձաքննությանը, «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժին՝ ՀՀ, քաղաք, Երևան, Մ.Հերացու 5/1 հասցեով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մ.Ռ.Բաղդասարյանի միջնորդությունը բավարարել:
Պարտավորեցնել պատասխանող Մհեր Բաբկենի Սարգսյանին (անձը հաստատող փաստաթղթով) ներկայանալ «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից նշանակված փորձաքննությանը, «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժին՝ ՀՀ, քաղաք, Երևան, Մ.Հերացու 5/1 հասցեով:
2. Որոշման կատարման համար սահմանել ժամկետ՝ որոշումը ստանալուց հետո 10 (տաս) օր:
3. Հանձնարարել «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մ.Ռ.Բաղդասարյանին սահմանված ժամկետում որոշման պահանջը Մհեր Սարգսյանի կողմից կատարելու վերաբերյալ տեղեկացնել դատարանին:
4. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը անհապաղ հարկադիր կատարման ուղարկելու միջոցով:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

.

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`