Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/1061/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Պատասխանող` Վաչագան Արշավիրի Մկրտչյանին
Հասցեն` Արագածոտնի մ., գ. Ոսկեթաս, 6 փ., 1 նրբ., 6 տ.

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` ԱՐԱԴ/1061/02/23 քաղաքացիական գործով կայացված որոշման համաձայն` <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի ընդդեմ Մարետա Պետրոսյանի, Վաչագան Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին` հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է` 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով, իսկ նույն օրենսգրքի նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական կայքում, և այն տեղադրելուց հետո` 7-րդ օրը, անձը համարվում է ծանուցված, իսկ նույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաթղթերը դեպոնացված են դատարանում՝ ծանոթանալու նպատակով, որի վերաբերյալ ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական կայքում տեղադրվելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված /ստացված/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297 հոդվածի 1-ին կետի համաձայն գործը քննվում է պատզեցված կարգով, իսկ 298 հոդվածի 2-րդ մասի համաձայն 06.07.2023 թվականին նշանակվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր:

ԴԱՏԱՎՈՐի ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65

Հեռ..` 0232-3-2-14

Էլ. փոստ`