թիվ ԵԴ/8045/02/23 քաղաքացիական գործով ծանուցում
04.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8045/02/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04 մայիսի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),
քննելով ըստ հայցի Սամվել Վլադիմիրի Մխիթարյանի ընդդեմ Անահիտ Մուրադի Այվազյանի՝ նախավճարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Հայցվորի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 13.03.2023 թվականի որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Սույն գործով պատասխանողը սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա
Հեռ..` 55-09-99
Էլ. փոստ`