Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/10846/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

04.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Թիվ ԱՎԴ/10846/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝


<<Դուստր Քրիստինե>> ՍՊԸ-ին
(ՀՀ, Արարատի մարզ, գ.Մրգանուշ)

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/10846/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱՐՖԱՐՄԱՑԻԱ>> ՓԲԸ-ի ընդդեմ <<Դուստր Քրիստինե>> ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը 17.04.2023թ.-իւն որոշում է կայացրել՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ:
Հայտնվում է, որ ըստ հայցի <<ԱՐՖԱՐՄԱՑԻԱ>> ՓԲԸ-ի ընդդեմ <<Դուստր Քրիստինե>> ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարկվելու է 2023 թվականի մայիսի 17-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 23422387

Էլ. փոստ`