Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/0016/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵՄԴ/0016/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Սկզբնական հայցով պատասխանող հակընդդեմ հայցով հայցվոր Թամարա Աղաբեկի Ղուկասյանին
(ՀՀ քաղաք Երևան Ոսկանյան 63 տուն)

Ըստ հայցի Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի ընդդեմ Թամարա Աղաբեկի Ղուկասյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` Բաբիկ Սեդրակի Սարոյանի՝ «Գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին ըստ հակընդդեմ հայցի Թամարա Աղաբեկի Ղուկասյանի ընդդեմ սկզբնական հայցով հայցվորներ Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի, երրորդ անձ` Նարեկ Գալստյանի` մինչ ամուսնությունը և ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքում մահացած մասնակցի բաժինը որոշելու և այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած լինելու հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու, իսկ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում ունեցած բաժնեմաս, այդ հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ` Նարեկ Գալստյանի ընդդեմ պատասխանող Թամարա Աղաբեկի Ղուկասյանի, երրորդ անձինք Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի, Մալաթիա Նոտարական տարածքի նոտար` Բաբիկ Սարոյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն պատասխանողի միանձնյա սեփականությանն անցած անշարժ գույքի ¼ մասի նկատմամբ նվիրատվության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 30-ին, ժամը 13:00-ին,, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասեց` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես սկզբնական հայցով հայցվոր հակընդդեմ հայցով պատասխանողների ներկայացուցիչ։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ


Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`