Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՇԴ/1322/02/13քաղաքացիական գործով ծանուցում

04.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵՇԴ/1322/02/13
ԴԴԱ-8.2/Ե___________
____.____.1223թ.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երրորդ անձ՝ Սվետլանա Գրիգորյանինին
ՀՀ, ք. Երևան, Բագրաբունյաց 4 նրբ., 21 շ., բն. 2


Ըստ հայցի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ընդդեմ Ասյա Հարությունի Մարգարյանի, երրորդ անձինք՝ Սվետլանա Աբրահամյանի, Միսակ Գրիգորյանի, Ռուզաննա Գրիգորյանի, Աննա Գրիգորյանի, Տիգրան Գրիգորյանի` բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու, պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելուց կամ ձեռքբերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլիսի 12-ին, ժամը 11:50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվորի ներկայացուցիչ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ. ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`