Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/55068/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը

04.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/55068/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.04.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Արմեն Յուրիկի Հայրապետյանի ներկայացուցիչ Անի Ստեփանյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Յուրիկի Հայրապետյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, «Անկախ փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության, Թաթուլ Սարգսի Բուդոյանի` փորձաքննության եզրակացությունը և որոշումն անվավեր ճանաչելու, գումարի բռնագանձման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արմեն Յուրիկի Հայրապետյանը 09.12.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի, «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի՝ փորձաքննության եզրակացությունը և որոշումն անվավեր ճանաչելու, գումարի բռնագանձման պահանջների մասին, որը 14.12.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2021թ. որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վերադարձվել է:
Արմեն Յուրիկի Հայրապետյանը 02.02.2022թ. կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Արմեն Յուրիկի Հայրապետյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան, որը 28.03.2022թ. մակագրվել և 30.03.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2022թ. որոշմամբ 06.09.2022թ. հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2022թ. որոշմամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն և Թաթուլ Սարգսի Բուդոյանը ներգրավվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք:
Արմեն Յուրիկի Հայրապետյանը դատարանին խնդրել է անվավեր ճանաչել 18.08.2020 թվականին կազմված թիվ 2064-20 եզրակացությունը և 18.08.2020 թվականին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության թիվ CT21014276 որոշում-ծանուցումը, պարտավորեցնել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հատուցել վթարի հետևանքով պատճառված վնասը՝ 740.000 ՀՀ դրամի չափով:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/55068/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի հոկտեմբերի 02-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/55068/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը.
Ա) պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 2064-20 եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու հիմքերի առկայության փաստը, այդ թվում՝ պատահարի մասնակից մյուս մեքենայի արգելակման համակարգ չունենալու և այդ փաստը հաշվի չառնվելու, արդյունքում ոչ իրավաչափ եզրակացության հանգելու հանգամանքը,
Բ) 18.08.2020 թվականին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կողմից կայացված թիվ CT21014276 որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու հիմքերի առկայությունը,
Գ) «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունից 740.000 ՀՀ դրամի չափով գումարի բռնագանձման հիմքերի առկայության փաստը:
Դ) Փաստաբանական ծառայություններ մատուցելու համար իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրի կնքված լինելու և պահանջվող գումարի չափի ողջամիտ լինելու փաստերը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն ներկայացված պահանջների մերժման հիմքերի առկայությունը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 02.10.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`