Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԴ/3268/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ

05.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 3-րդ մաս

ԿԴ/3268/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ


Սեդա Հովհաննիսյանին
/Կոտայքի մ., Մեղրաձոր 3 փող., 5 փկղ., 3տ. /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լիանա Հրաչյայի Ասատրյանի ընդդեմ Վլադիկ Վրեժի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` Քնարիկ Հովհաննիսյանի, Հարազատ Հովհաննիսյանի, Վրեժ Հովհաննիսյանի, Սեդա Հովհաննիսյանի, Ջեմմա Հովհաննիսյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Սոնա Հայրապետյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում` համատեղ սեփականությամբ գրանցված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը պատասխանողի և երրորդ անձանց միջև բաշխելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2023թ. մայիսի 15-ին, ժամը` 12:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Վ. Վարդանյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`