Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/5030/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

05.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ/5030/02/23 N Ե _____ /23
05 մայիսի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանողներ՝ Սարիբեկ Գևորգի Շիրինյանին
Գևորգ Սարուի Շիրինյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան. Գ. Նժդեհի փողոց, շենք 21, բն. 7/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ,,ԷԿԼՕՖ,, ՈՒՎԿ ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ Սարիբեկ Գևորգի Շիրինյանի, Գևորգ Սարուի Շիրինյանի և Արևիկ Ասատուրի Սաքանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանողներ՝ Սարիբեկ Գևորգի Շիրինյանին, Գևորգ Սարուի Շիրինյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «Բացակա» նշումներով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:



Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`