Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/9765/02/23 քաղաքացիական գործով ծանուցում /Սեդա Մելքոնյան/

05.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9765/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30 մարտի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Սեդա Ալիկի Մելքոնյանի ընդդեմ Ալեքս Ռոլանդ Հովասափյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև ըստ բաժինների բաշխելու պահանջների մասին, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը և հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին միջնորդությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սեդա Ալիկի Մելքոնյանի կողմից ներկայացված հայցադիմումը 15.03.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, Դատարանի աշխատակազմին է հանձնվել 21․03․2023 թվականին:
(1) Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ, և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
(2) Հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին, որով հայցվորի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 129-րդ հոդվածները՝ Դատարանին խնդրել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ արգելանք դնել Mercedes-Benz GLA 250 մակնիշի մեքենայից /նույնականացման համար՝ WDGTG4RB8KJ553531, սեփականության վկայական թիվ 01XX689581, թողարկման տարին՝ 2018 թվական, գույնը՝ սպիտակ/ վրա, քանի որ նման միջոց չձեռնարկելը կարող է հետագայում դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ Դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներ են` (1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
ՀՀ Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե'ս թիվ ԱՐԴ1/0694/02/09 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.05.2012 թվականի որոշումը):
ՀՀ Վճռաբեկ դատարանը նշել է, որ համաչափության սկզբունքի առանցքային կարևորությունն այն է, որ դրա կիրառումը հնարավորություն է տալիս գնահատել պետության միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորությունը և թույլատրելիությունը: ՀՀ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև՝ համարժեք արձագանքելով որևէ իրավիճակի: Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից՝ պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն: Այսինքն՝ գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի՝ հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից՝ այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև:
ՀՀ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի ապահովման ինստիտուտի պարագայում ընդհանուր շահերի և մասնավոր անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռության պահպանման հարցի պարզումը յուրաքանչյուր դեպքում հարկ է իրականացնել՝ հաշվի առնելով ապահովման ենթակա հայցի տեսակը և առարկան, հայցագինը, ձեռնարկված հայցի ապահովման եղանակը: Մասնավորապես` որքանո՞վ է պիտանի և անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նմանատիպ հայցապահանջներով, առկա է արդյոք ողջամիտ հարաբերակցություն հայցագնի և ձեռնարկված հայցի ապահովման ծավալի միջև և այլն: (տե'ս թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.11.2016 թվականի որոշումը):
Դատարանը նախ փաստում է, որ միջնորդությամբ հայցվորը խնդրել է արգելանք դնել Mercedes-Benz GLA 250 մակնիշի մեքենայի վրա (նույնականացման համար՝ WDGTG4RB8KJ553531, սեփականության վկայական թիվ 01XX689581, թողարկման տարին՝ 2018 թվական, գույնը՝ սպիտակ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայցագինը որոշվում է`
1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով.
2) ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե ալիմենտի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.
3) ժամկետային, անժամկետ կամ ցմահ վճարումներ կատարելու վերաբերյալ հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե գումարի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.
4) վճարումների չափը պակասեցնելու կամ ավելացնելու վերաբերյալ հայցերով` այն գումարից, որով մեկ տարվա հաշվարկով պակասեցվելու կամ ավելացվելու են վճարումները:
2. Հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:
3. Մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:
4. Հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 44.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա:
Դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալ հոդվածները, ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, փաստում է, որ գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու հայցի ապահովման տեսակի միջնորդությունը քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ prima facia հայցագնի հիմնավորվածությունը, ընդ որում՝ հայցագին որպես այդպիսին առկա է դրամական պահանջների դեպքում:
Այսպիսով՝ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանքը կարող է դրվել միայն հայցագին ունեցող գործերով, այսինքն՝ դրամական պահանջներով: Մինչդեռ սույն գործով ներկայացվել է ոչ դրամական՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև ըստ բաժինների բաշխելու պահանջ: Հետևաբար՝ նման պատճառաբանությամբ միջնորդությունը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 125-րդ, 131-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 125-րդ, 128-132-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Սեդա Ալիկի Մելքոնյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Որոշումը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին միջնորդությունը մերժելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:
Որոշումը՝ մնացած մասով, ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`