ԹԻՎ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործով
08.05.2023
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործով պատասխանող՝
Աննա Սարգսի Թադևոսյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Գետազատ, Մուրացանի փող., տուն 4)
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արարատբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Մանուկ Սարգսի Թադևոսյանի, Աննա Սարգսի Թադևոսյանի, Մարինե Սարգսի Թադևոսյանի, Գուլնար Վրեժի Հովհաննիսյանի /Թադևոսյանի/, Ռուզաննա Սարգսի Հովհաննիսյանի /Թադևոսյանի/, Ալվարդ Սարգսի Թադևոսյանի, Սարգիս Զալիբեկի Թադևոսյանի, Արուսյակ Սարգսի Թադևոսյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Գետազատ, Մուրացանի փող., տուն 4 հասցեով, սակայն ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` <<բացակա>> նշումով:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`