Թիվ ՏԴ/0307/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
08.05.2023
«ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի տնօրեն՝
Տիգրան Սերգեյի Բայբուրտյանին
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան փ., 58/7 շ.
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Անանյան) վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0307/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի Վանիկ Վառլամի Ադամյանի՝ գույքը (0122749 գործարանային համարի հենասարքը) տիրազուրկ ճանաչելու և դիմողի սեփականությանը հանձնելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործում առկա տեղեկատվության համաձայն՝ 0122749 գործարանային համարի հենասարքը հաշվառված է եղել «Տիգրան» ՍՊԸ-ի անվամբ, սակայն խոտանվել է:
Միաժամանակ առկա է տեղեկատվություն այն մասին, որ Թաթուլ Գևորգյանը ԳԱԶ 322132 մակնիշի, 2000 թվականի թողարկման, XTH322132V0158480 նույնականացման համարի, թիվ 0157874 հենասարքով ավտոբուսը վաճառել է Վանիկ Վառլամի Ադամյանին, պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի վրա փաստացի առկա է եղել 0122749 գործարանային համարի հենասարքը, որն ինչպես նշվեց հաշվառված է եղել «Տիգրան» ՍՊԸ-ի անվամբ, սակայն խոտանվել է:
20.04.2023թ. կայացած դատական նիստին որոշվել է «ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին (նախքան անվանման փոփոխություն կատարելը՝ «Տիգրան» ՍՊԸ) ծանուցել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ դիմումի, 0122749 գործարանային համարի հենասարքը եղել է Ձեր կողմից վաճառված ԳԱԶ 322132 մակնիշի ավտոբուսի վրա, ուստի հնարավոր է դրա նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքը ճանաչվելու դեպքում խախտվեն Ձեր իրավունքները՝ սույնով Դուք ծանուցվում եք, կարող եք դիմել և սույն գործով ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Տեղեկացվում եք նաև, որ.
1. թիվ ՏԴ/0307/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում՝ 18.05.2023թ., ժամը՝ 15:00 (ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1),
2. դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող եք ներկայացնել ք. Նոյեմբերյան, Կամոյի 2 կամ ք. Իջևան Նալբանդյան փող., 1/1 շենք հասցեներով,
3. քաղաքացիական գործի փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, իսկ գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`