Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0009/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի օրվա վերաբերյալ հրապարակային ծանուցում

08.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ3/0009/02/23 N Ե ____ _/23_
08 մայիսի 2023 թ.


Երրորդ անձ՝ Ռոմիկ Ալեքսանի Իսպիրյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Նովոսելցովո, 1-ին փողոց, տուն 24/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անահիտ Աշոտի Աղեկյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Ռոմիկ Ալեքսանի Իսպիրյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:

Գործով դատական նիստ է նշանակվել 2023 թվականի հունիսի 12-ին, ժամը 10:00-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:
Երրորդ անձ՝ Ռոմիկ Ալեքսանի Իսպիրյանին /ՀՀ, Լոռու մարզ, գ. Նովոսելցովո, 1-ին փողոց, տուն 24/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «Տեղափոխված» նշումներով:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`