Թիվ ԵԴ/49834/02/22քաղաքացիական գործով <<Արմինժ Գրուպ>> ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր
10.05.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/49834/02/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04 ապրիլի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի /այսուհետև՝ Հայցադիմում/ <<Միկրո Կապիտալ Հայաստան>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ <<Արմինժ Գրուպ>> ՍՊ ընկերության, Վահե Յուրիկի Սարգսյանի, Արթուր Սպարտակի Ղազարյանի և Սիրանուշ Հակոբի Տոնապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Դատարանի 07.10.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողներին փոստային ծառայության միջոցով ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան:
Վերջիններիս ծանուցումն իրականացվել է բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարի և հրապարակային ծանուցման միջոցով:
Պատշաճ ծանուցված համարվող պատասխանողները հայցադիմումի պատասխան սահմանված ժամկետում չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
2023թ. մայիսի 16-ին, ժամը 15:20-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`