Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՎԴ4/0030/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Մանուկ Խաչիկի Գրիգորյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանին ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երրորդ անձ ՝ Մանուկ Խաչիկի Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ․ Խաչիկ, 2 փող․, տուն 6



Տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր նստավայրում (հասցե՝ ք. Եղեգնաձոր, նիստերի դահլիճ թիվ 2):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23

Հեռ..` 0281-2-27-70,

Էլ. փոստ`