Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԱՔԴ/3806/02/17 քաղաքացիական գործով Բախշի Միքայելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3806/02/17

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

12 ապրիլի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԱՔԴ/3806/02/17 քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Ռուզաննա և Աշոտ Բախշիի, Բախշի Վասակի, Մարգո Հարությունի, Ռուզաննա Ռաֆիկի, Հերմինե Աշոտի և Էդգար Աբգարի Միքայելյանների՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 27.03.2023թ մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 05.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԱՔԴ/3806/02/17 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`