Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/5913/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Գայանե Միհրանի Մելքոնյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ.Հայկավան 22 փ., 23 տ.)
Ուղարկվում է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/5913/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արարատբանկ>> բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Գայանե Միհրանի Մելքոնյանի և Աշխեն Սաշայի Մելքոնյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բաժանելու և դրանից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը հետաձգվել և այն նշանակվել է 2023 թվականի մայիսի 22-ին, ժամը 11։30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Անհրաժեշտ է դատական նիստին ապահովվել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:

Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` /0231/ 5-27-54

Էլ. փոստ`