Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/30139/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ





Պատասխանող՝ Դավիթ Մկրտչյան

հասցեն՝ ք. Երևան, Օգանովի փ., շ.36, բն.47



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ինգո Արմենիաե ԱՓԲ ընկերության հայցադիմումին ընդդեմ պատասխանող` Դավիթ Ժորայի Մկրտչյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/30139/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10


Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան

Գործ թիվ ԵԴ/30139/02/22


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
10․02․2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի,մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Նշան Խաչատրյանի դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության հայցադիմումին ընդդեմ պատասխանող` Դավիթ Ժորայի Մկրտչյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

ՊԱՐԶԵՑ
Հայցվորը 09․06․2022թ. հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Դավիթ Ժորայի Մկրտչյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, միաժամանակ ներկայացրել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն:
Դատարանի 17․06․2022թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ ։
Դատարանի 17․06․2022թ.-ի որոշմամբ հայցվորի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է:
Դատարանի 03․10․2022թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական նշանակվել է նախնական դատական նիստ ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/30139/02/22 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
-«Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և Դավիթ Մկրտչյանի միջև ապահովագրության հարաբերությունների առկայությունը, այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-ապահովագրական պատահար տեղի ունենալը, պատահարի պահը, պատահարի մասնակիցները, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-ապահովագրական պատահարի պատճառ հանդիսացած ավտոմեքենան, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-տուժողին /ներին/ պատճառված վնասի չափը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-«Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից տուժողին /ներին/ պատճառված վնասը հատուցված լինելը, հատուցման չափը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-պատասխանողի յուրաքանչյուրի հանդեպ սուբրոգացիայի հիմքի առկայությունը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 17․04․2023 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`