Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/21822/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանող՝ Արմինե Անոյան

հասցեն՝ ք. Երևան, Բորյան 6շ., բն.7



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ֆինքաե ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ՝ Արմինե Անոյանի, Տիգրան Միքայելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/21822/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան

Գործ թիվ ԵԴ/21822/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
02․12․2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ՝ Արմինե Անոյանի, Տիգրան Միքայելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝`

ՊԱՐԶԵՑ
Հայցվորը 14.05.2021թ-ին հայց է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, (այսուհետ նաև՝ Դատարան):
Դատարանի 24.05.2021թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով` վճռի հրապարակման օր է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 22-ին:
Դատարանը 13․09․2021թ․-ի որոշմամբ որոշել է դադարեցնել 24.05.2021թ-ի որոշմամբ թիվ ԵԴ/21822/02/21 քաղաքացիական գործը պարզեցված վարույթով քննելը:
Թիվ ԵԴ/21822/02/21 քաղաքացիական գործով նշանակել նախանական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/21822/02/21 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
-«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և պատասխանող Արմինե Անոյանի միջև վարկային պայմանագիր կնքված լինելու փաստը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և պատասխանող Տիգրան Միքայելյանի միջև վարկային պայմանագիր կնքված լինելու փաստը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից պատասխանող Արմինե Անոյանին 380,000 ՀՀ դրամի չափով վարկ տրամադրված լինելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-Պատասխանողների կողմից պարտավորության կետանց թույլ տրված լինելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման հիմքի առկայության հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 08․05․2022 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`