Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/51621/02/22 քաղաքացիական գործով ծանուցում

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com



Գործ թիվ ԵԴ/51621/02/22
<<10>> մայիսի 2023թ.


Քաղաքացիական գործով պատասխանող
Ելենա Ասատրյանին
/ք. Երևան, Նուբարաշեն 11 փ., 10 շ., 35 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ <<Հայէկոնոմբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Գևորգ Գառնիկի Խաչիկյանի, երրորդ անձանց՝ Գառնիկ Խաչիկյանի, Գարիկ Խաչիկյանի, Լուսինե Խաչիկյանի, Ելենա Ասատրյանի՝ Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 10-րդ շենքի 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, պատասխանողի բաժնեմասը առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հավասար բաշխելու և Պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմումներ կայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը:
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`