Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԱԴԴ/3423/02/14

Երրորդ անձ՝ Ավետիք Ցոլակի Պետրոսյանին
/ք.Երևան, Կովկասյան 42 տուն/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի ըստ հայցի Հրաչյա Մարատի Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Արսենի Բաղդասարյանի, երրորդ անձ` Ավետիք Ցոլակի Պետրոսյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը` 12:20-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասոի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք նաև, որ.
ՀՀ քաղաքացիական դատավարության 168-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և ապացուցման պարտականություններ բաշխելու կանոններին համապատասխան կողմերի միջև բաշխել է ապացուցման բեռը: Ապացույցներ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 04-ը: Դատարանի արձանագրային որոշմանը ծանոթանալու համար կարող եք ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակի 2 նստավայր/, հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա:


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`