Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/1280/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Էդիկ Անուշավանի Մովսիսյանին ուղղված դատական ծանուցում:

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունն ընդդեմ Ձեզ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը 11․05․2023 թվականին որոշում է կայացրել «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը սահմանել մինչև 2023 թվականի հունիսի 20-ը, ժամը՝ 14։50:
Միաժամանակ տեղեկացվում է, որ սույն գործով հաջորդ նախնական նիստը նշանակվել է 2023թ. հունիսի 20-ին՝ ժամը 14։50-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե`ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` 028425892

Էլ. փոստ`