Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԴ/61147/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝ Վահան Հովհաննեսի Մարգարյանին ուղղված դատական ծանուցագիր:

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

12 մայիսի 2023թ.

Հա. ԵԴ/61147/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Վահան Հովհաննեսի Մարգարյանին
/ ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան, 45 շ., 29 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Տիգրանուհի Հովհաննեսի Մարգարյանի և Անուշ Արտուշի Մարգարյանի ընդդեմ Հովհաննես Վանոյի Մարգարյանի և Վահան Հովհաննեսի Մարգարյանի՝ ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան, 45 շենք, 29 բնակարանի համասեփականատերերի բաժնային սեփականությունը /յուրաքանչյուր կողմի համար գույքի 1/4-րդ մաս/ հավասար չափով սահմանելու և բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում նշված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին հա. ԵԴ/61147/02/22 քաղաքացիական գործով 2023թ. մայիսի 12-ին, ժամը 11:40-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ-ի հոկտեմբերի 02-ին, ժամը 10:00-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`