Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/31912/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Սերգեյ Արարատի Սաղումյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), նախնական դատական նիստում քննարկելով ըստ հայցի Հայկ Զարեհի Սարգսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ <<Տեսակետ>> ՍՊԸ-ի, Սերգեյ Արարատի Սաղումյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)` վիրավորանքի և զրպարտության միջոցով պատիվը, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացաիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Հայկ Զարեհի Սարգսյանի ընդդեմ <<Տեսակետ>> ՍՊԸ-ի, Սերգեյ Արարատի Սաղումյանի` վիրավորանքի և զրպարտության միջոցով պատիվը, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ԵԴ/31912/02/19 քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը համարել բաշխված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Նախնական դատական նիստ հրավիրել` 07.06.2023 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`