Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/27542/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Սուսաննա Միրզոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6 -րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Լենա Արգամի Ենոքյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ռուզաննա Կորյունի Միրզոյանի, Սուսաննա Միրզոյանի, Սեդա Կորյունի Միրզոյան և Մաթևոս Միրզոյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Լենա Արգամի Ենոքյանի ընդդեմ Ռուզաննա Կորյունի Միրզոյանի, Սուսաննա Միրզոյանի, Սեդա Կորյունի Միրզոյան և Մաթևոս Միրզոյանի՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 08.06.2023 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`