Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0084/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ2/0084/02/23
15․05․2023
Հովիկ Ռաֆիկի Գրիգորյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Աշնակ, 16փ, 30տ


ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով Փոլ Պողոսի Գրիգորյանի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Ռաֆիկ Գաբրիելի Գրիգորյանի, Հովիկ Ռաֆիկի Գրիգորյանի՝ (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Արագածավան համայնք, Լուսակն գյուղի վարչական տարածքում սեփականության իրավունքով Հայցվորին պատկանող 02-052-0111-0007 կադաստրային ծածկագրով հողամասից /սեփականության վկայական 03092020-02-0050/ 8207,4 քմ հողամասը, թիվ 02-052-0111-0018 կադաստրային ծածկագրով հողամասից /սեփականության վկայական 18052020-02-0008/ 4936,9 քմ հողամասը և 02-052-0111-0023 կադաստրային ծածկագրով հողամասից /սեփականության վկայական 18052020-020001/ 1527,3 քմ հողամասը՝ Պատասխանողների ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջների մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

Փոլ Պողոսի Գրիգորյանը 18․01․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ռաֆիկ Գաբրիելի Գրիգորյանի, Հովիկ Ռաֆիկի Գրիգորյանի՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Արագածավան համայնք, Լուսակն գյուղի վարչական տարածքում սեփականության իրավունքով Հայցվորին պատկանող 02-052-0111-0007 կադաստրային ծածկագրով հողամասից /սեփականության վկայական 03092020-02-0050/ 8207,4 քմ հողամասը, թիվ 02-052-0111-0018 կադաստրային ծածկագրով հողամասից /սեփականության վկայական 18052020-02-0008/ 4936,9 քմ հողամասը և 02-052-0111-0023 կադաստրային ծածկագրով հողամասից /սեփականության վկայական 18052020-020001/ 1527,3 քմ հողամասը՝ Պատասխանողների ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջների մասին։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 25․01․2023 թվականին:
Դատարանի 03․02․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 04․05․2023 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Պատասխանող Հովիկ Գրիգորյանի ծանուցումն իրականցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով, քանի որ փոստային ծառայության կողմից վերջինիս ծանուցումը հետ է վերադարձվել դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0084/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին-ին` ժամը «11։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 023235758

Էլ. փոստ`