Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/4715/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դատարանում դեպոնացված լինելու մասին ծանուցում

15.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԿԴ1/4715/02/19
Պատասխանող՝ Կարեն Իշխանի Թամոյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիս, 1 փողոց, 4 փակուղի, 4 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի փետրվարի 21-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո հասարակական կազմակերպության ընդդեմ պատասխանողներ Գևորգ Վարդանի Կոստանյանի և Կարեն Իշխանի Թամոյանի՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 13.11.2019 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 13.11.2019 թվականին կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 13.11.2019 թվականին կայացվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 13.03.2020 թվականին կայացվել է պարզեցված վարույթը դադարեցնելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 12.04.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ1/4715/02/19 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 12.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 01.06.2022 թվականին կայացվել է դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 10:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է կողմերի ծանուցումն ապահովելու նպատակով և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 21-ին, ժամը՝ 14:20-ին:
Դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 21-ին, ժամը՝ 14:20-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ:
21.02.2023թ. Դատարանը դատական նիստի ընթացքում որոշեց առանձին ակտի ձևով կայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում` հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված են դեպքերը, երբ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով, նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում Դատարանը դեռևս չի կայացրել, Պատասխանողը չի առարկել հայցի դեմ և/կամ վերջինիս կողմից չի ներկայացվել հակընդդեմ հայց, իսկ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, միևնույն ժամանակ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-200-րդ և 296-298-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԿԴ1/4715/02/19 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
1.1. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2023 թվականի մայիսի 2-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
- գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
- Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
- Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերը նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Վերը նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`