Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/2697/02/16 քաղաքացիական գործով որոշում:

16.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵՇԴ/2697/02/16
Երրորձ անձ`
Նոնա Վալերիի Սարգսյանին
//ԼՂՀ, Ստեփանակերտ, Սարոյան փող, շ. 4, բն. 14/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Ժելաննա Աշոտի Հովհաննիսյանն ընդդեմ Մետաքսյա Ժորժիկի Գաբրիելյանի, երրորդ անձինք` Վալերի Սամսոնի Գաբրիելյան, Նինա Ապրեսի Գաբրիելյան, Կարեն Վալերիի Գաբրիելյան, Վիտալի Վալերիի Գաբրիելյան, Նոնա Վալերիի Գաբրիելյան, Լիլիյա Վալերիի Օհանյան, Գոռ Կարենի Գաբրիելյան, Անժելա Օհանյան, Սյուզաննա Կարենի Գաբրիելյան` Երևան քաղաքի Շենգավիթ, Ս. Տարոնցու փողոց, 1 շենք, 501 բնակարանի նկատմամբ Մետաքսյա Գաբրիելյանին համատեղ սեփականությամբ պատկանող բաժնեմասն բնեղենով առանձնացնելու, առանձնացված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում նշված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ԵՇԴ/2697/02/16 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 05-ին, ժամը` 10:40-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն արձանագրային որոշմամբ կողմերի միջև բաշխել է ապացուցման բեռը: Ապացույցներ ներկայաացնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի օգոստոսի 21-ը: Դատարանի արձանագրային որոշմանը ծանոթանալու համար կարող եք ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակի 2 նստավայր/, հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա:


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`