Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/43869/02/22 քաղաքացիական գործով Քնարիկ Մխոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43869/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 ապրիլի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Գրիգոր Խաչատրյանի և Քնարիկ Մխոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Քնարիկ Խորենի Մխոյանի և Գրիգոր Աշոտի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 07.09.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 23.12.2022թ.:
Դատարանը 23.12.2022թ. քաղաքացիական գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում է կայացրել, որով նախնական դատական նիստ է հրավիրվել 02.02.2023թ.: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 18.04.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով`

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/43869/02/22 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի հուլիսի 31-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`