Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/36562/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Վկաներ՝
1․ Սամվել Կարապետի Հակոբյանին
ՀՀ, ք․ Երևան, Նորագավիթ 1-ին փող․, 2 նրբ․, 27ա տուն

2․ Միշա Հայկի Բրգանունցին
ՀՀ, ք․ Երևան, Նորագավիթ 1-ին փող․, 2-րդ փակ․, 12 տուն

3․ Հերիքնազ Լիպարիտի Հովհաննիսյանին
ՀՀ, ք․ Երևան, Նորագավիթ 1-ին փող․, 2-րդ փակուղի, 12 տուն


Ծանուցում ենք Ձեզ այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվում է թիվ ԵԴ/36562/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սևադա Սաշիկի Մասուրյանի, Սուսաննա Լևոնի Փանդունցի ընդդեմ Սեյրան Ներսեսի Մասուրյանի, երրորդ անձինք՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ հայցելով՝
- Սաշիկ Ներսեսի Մասուրյանին, մահացած՝ 24.10.2020թ.-ին, և Սուրեն Ներսեսի Մասուրյանին, մահացած՝ 30.08.2004թ.-ին, ճանաչել 03.05.1990թ.-ին մահացած Ներսես Հարությունի Մանսուրյանի և 04.10.2003թ. մահացած Արշալույս Հայրապետի Մայսուրյանի ժառանգություններն ընդունած ժառանգներ.
- Սուսաննա Լևոնի Փանդունցին ճանաչել Սուրեն Ներսեսի Մասուրյանի, մահացած՝ 30.08.2004թ.-ին,ժառանգությունն ընդունած ժառանգ.
- Սևադա Սաշիկի Մասուրյանին ճանաչել Սաշիկ Ներսեսի Մասուրյանի, մահացած՝ 24.10.2020թ.-ին ժառանգությունն ընդունած ժառանգ.
- Որպես հետևանք անվավեր ճանաչել «Երևան» նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի կողմից 16.04.2018թ. տրված, գրանցամատյանում 8030 և 8031 համարների ներքո հաշվառված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը.
- Որպես հետևանք անվավեր ճանաչել Կոմիտեի կողմից 23.11.2019թ. թիվ 01-011-0446-0020 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 01.02.2023 թվականին բավարարել է կողմերի միջնորդությունը՝ վկա հրավիրելու վերաբերյալ և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով Սամվել Կարապետի Հակոբյանին, Միշա Հայկի Բրգանունցին, Հերիքնազ Լիպարիտի Հովհաննիսյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մաս «1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:»):
Վերոգրյալից ելնելով, ցուցմունք տալու նպատակով հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան 2023 թվականի օգոստոսի 24-ին, ժամը՝ 16:00-ին (ՀՀ, ք.Երևան Մ.Խորենացի 162 ա շենք, 6-րդ դահլիճ):


Դատավորի գործավար` Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`