Թիվ ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործով Սիրանուշ Լևիկի Ղարիբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
17.05.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27296/02/18
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին
21 ապրիլի 2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործին,
ՊԱՐԶԵՑԻ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Սուքոյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Սիրանուշ Լևիկի Ղարիբյանի, Սամվել Ռոմիկի Լյուդվիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 17.04.2023թ մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 20.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ
ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`