Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/1119/02/12 քաղաքացիական գործով Գայանե Դավթյանի, երրորդ անձինք` Պողոս, Սուլթան, Նորիկ, Հրանուշ և Նորայր Դավթյանների վերաբերյալ դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1119/02/12

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

21 ապրիլի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԱԴԴ/1119/02/12 քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Փիլոսյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Էքսպրես կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ ընկերության ընդդեմ Գայանե Դավթյանի, երրորդ անձինք` Պողոս, Սուլթան, Նորիկ, Հրանուշ և Նորայր Դավթյանների` պատասխանողի գույքն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 11.04.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 17.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԱԴԴ/1119/02/12 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`