Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/www.court.am
ԵԴ/66629/02/22
«10» մայիսի 2023 թվական

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր Դավիթ Սևանի Գյուրջինյանին
ՀՀ ք. Երևան, Նար Դոսի 1-ին նրբանցք, 5 տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Հ. Ջալալյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Դավիթ Սևանի Գյուրջինյանի ընդդեմ <<Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան>> հիմնադրամի, երրորդ անձ՝ ՀՀ կառավարության` <<Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի <<Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան>> հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքները հաստատելու մասին 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությամբ արձանագրված ռեկտորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 03.07.2023 թվականին, ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Երևան, Աջափնյակ-2 նստավայր, Հալաբյան 41ա):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ պատշաճ լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`