Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/31198/02/21 քաղաքացիական գործով «9-րդ ալիք/9թիվի» լրատվական կայքի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31198/02/21

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

26 ապրիլի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԴ/31198/02/21 քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Ռաֆիկի Մամուլյանի ընդդեմ «9-րդ ալիք/9թիվի» լրատվական կայքի՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ տարածելու համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին:
Դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ քաղաքացիական գործը 18.04.2023թ մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 25.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/31198/02/21 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`