Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ԵԴ/11339/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
18.05.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ԵԴ/11339/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
Վկա, Փորձագետ Զավեն Բաբասյանին
Հասցե ք Երևան Դ Անհաղթ փ 8/11
Դուք հանդիսանում եք ըստ հայցի Միսակ և Սեդրակ Եղիայի Պողոսյանների ընդդեմ Վոլոդյա Արմենակի Գևորգյանի, Գոռ Արսենի Ոսկանյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԿԿ-ի՝ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին քաղաքացիական գործով որպես վկա փսրձագետ, տեղեկացվում եք, որ դատական նիստը կկայանա 02․06․2023թվ.-ին ժամը 10։40-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-69-րդ հոդվածների համաձայն
1. Առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին
մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև իր
նախաձեռնությամբ։
2. Վկա կանչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի
վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, վկայի անունը և հասցեն:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջը չկատարելը վկա կանչելու վերաբերյալ
միջնորդությունը մերժելու հիմք է:
4. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան:
5. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն
չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի
դատարանին՝ նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
6. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի
ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին՝ նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա
Հեռ..` +374 10-57-74-44
Էլ. փոստ`