Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0150/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Պատասխանող` Վաղարշակ Սուրենի Մկրտչյանին
Հասցեն` ՀՀ Արագածոտնի մ., գ. Նոր Ամանոս, 2 փ., 31 տուն

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող դատավոր` Մ.Մարգարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վաղարշակ Սուրենի Մկրտչյանի՝ սեփսականության օտարման պահանջի մասին:
Նշված քաղաքացիական գործով դատական ծանուցագրերը բազմիցս ուղարկվել են Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է` 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով, իսկ նույն օրենսգրքի նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական կայքում, և այն տեղադրելուց հետո` 7-րդ օրը, անձը համարվում է ծանուցված, իսկ նույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաթղթերը դեպոնացված են դատարանում՝ ծանոթանալու նպատակով, որի վերաբերյալ ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական կայքում տեղադրվելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված /ստացված/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297 հոդվածի առաջին կետի համաձայն գործը քննվում է պարզեցված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` 2023 թվականի հունիսի 13-ին նշանակել է եզրափակիչ դատական ակտի հրապարակմն օր:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ` Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65

Հեռ..` 0232-3-2-14

Էլ. փոստ`