Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5847/02/23 քաղաքացիական գործով Սվետլանա Տիգրանի Խլոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5847/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03-ը ապրիլի 2023 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Սվետլանա Տիգրանի Խլոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/5847/02/23 քաղաքացիական գործով 12.06.2023թ. նշանակված վճռի հրապարակման ժամանակը փոփոխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յունիբանկ» ԲԲԸ-ն 14.02.2023թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սվետլանա Տիգրանի Խլոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը 28.02.2023թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարկելու օր է նշանակել 2023 թվականի հունիսի 12-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը:
Ելնելով վերոգրյալից և Դատարանի ծանրաբեռնվածությունը կանոնակարգելու նպատակով՝ Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը պետք է փոփոխել և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2023 թվականի մայիսի 30-ին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/5847/02/23 քաղաքացիական գործով` ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Սվետլանա Տիգրանի Խլոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վճռի հրապարակման օր նշանակել 2023 թվականի մայիսի 30-ին։
Եզրափակիչ դատական ակտը հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`