Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/0839/02/10 քաղաքացիական գործով ծանուցում /Արմեն Ամիրյանի/

19.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0839/02/10

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ,
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Անժելա Աշոտի Հակբջանյանի ընդդեմ Սերգեյ Լենիկի Ավետիսյանի, Արմեն Միտյայի Ամիրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Թադևոսյանի 29.04.2010 թվականի որոշմամբ Անժելա Աշոտի Հակբջանյանի հայցադիմումն ընդդեմ Սերգեյ Լենիկի Ավետիսյանի, Արմեն Միտյայի Ամիրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ: 29.04.2010 թվականի մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվորի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Դատավոր Ս. Թադևոսյանի 06.07.2010 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Դատավոր Ս. Թադևոսյանի 17.06.2011 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.04.2010 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացվել է:
Սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և մակագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Խանդանյանին։
Դատավոր Գ. Խանդանյանի 24.03.2014 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։
Սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և մակագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Սուքոյանին։
Դատավոր Ա. Սուքոյանի 10.03.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննության։
Դատավոր Ա. Սուքոյանի 12.11.2021 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև Անժելա Հակոբջանյանի իրավահաջորդության հարցի լուծումը:
Բարձրագույն դատական խորհրդի 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են:
Դատավոր Ա. Սուքոյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 04.05.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 11․05․2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, ուստի թիվ ԵԿԴ/0839/02/10 քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա, Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել, և հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից՝ պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Ըստ հայցի Անժելա Աշոտի Հակբջանյանի ընդդեմ Սերգեյ Լենիկի Ավետիսյանի, Արմեն Միտյայի Ամիրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵԿԴ/0839/02/10 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 12:45-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`