Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/66987/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
ՙՓիբիսի՚ Շ.Պ.Կ
/ Կոսովոյի Հանրապետություն, Չելսեա Փոյնթ Ե.4 21/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/66987/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՙԱյյունեթվորքս՚ ՍՊ ընկերության ընդդեմ պատասխանող ՙԱմերիաբանկ՚ ՓԲ ընկերության, երրորդ անձինք՝ ՙՓիբիսի՚ Շ.Պ.Կ.-ի, ՙՄիկրոբիզ՚ Շ.Պ.Կ.-ի, ՙԹաքս Աքաունթինգ Գրուպ՚ Շ.Պ.Կ.-իª պարտավորությունները պատշաճ կատարման հիմքով պայմանագրի գործողությունը դադարած ճանաչելու մասին, հրավիրվել է միջնորդության քննարկման դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/66987/02/22 քաղաքացիական գործով 19.05.2023թ.–ին, ժամը 14:30-ին նշանակված միջնորդության դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010-511-813 /+415/

Էլ. փոստ`