Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/6301/02/22

19.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am

Գործ ՇԴ/6301/02/22
«17» մայիսի 2023 թվական
ՇԴ25 Ե-



ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Սեդա Մկրտիչի Մելքոնյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու փողոց, շենք 175, բնակարան 7)


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՇԴ/6301/02/22 քաղաքացիական գործով «Արագացված դատաքննություն կիրառելու մասին» որոշումը ՝ «1» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան





Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/6301/02/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը՝

նախագահությամբ դատավոր Ա. Քյուրքչյանի
քարտուղարությամբ Ս.Մուրադյանի

16 մայիսի 2023թ. ք. Գյումրի

դռնբաց դատական նիստում, քննարկելով ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սեդա Մկրտիչի Մելքոնյանի, Արմեն Մելիքի Ալեքսանյանի և Արման Գեորգիի Մխիթարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ՇԴ/6301/02/22 քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի (դատավոր Կ. Արզումանյան) 03.10.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Սեդա Մկրտիչի Մելքոնյանի, Արմեն Մելիքի Ալեքսանյանի և Արման Գեորգիի Մխիթարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր Կ. Արզումանյան) 28.12.2022թ. որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 22.11.2022թ. թիվ ԲԴԽ-111-Ո-348 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կ.Արզումանյանի գործուղման ժամկետն ավարտվել է 31.01.2023թ.:
Թիվ ՇԴ/6301/02/22 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 08.02.2023թ. մակագրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Քյուրքչյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 09.02.2023թ.:
Դատարանի 14.02.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն, որ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը բացակայում է, այն, որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողները չեն վիճարկում դրա վավերությունը, այն, որ պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, ինչպես նաև այն, որ արագացված դատաքննություն կիրառելու օրենսդրական այլ արգելք առկա չէ, Դատարանը գտնում է, որ գործով անհրաժեշտ է կիրառել արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 305-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ/6301/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սեդա Մկրտիչի Մելքոնյանի, Արմեն Մելիքի Ալեքսանյանի և Արման Գեորգիի Մխիթարյան պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի հունիսի 02-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`