Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/3190/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.05.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ծանոթանալով «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումին ընդդեմ Վահագն Սամվելի Մարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յուքոմ» ՓԲԸ-ն 04․05․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Վահագն Սամվելի Մարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 05.05.2023թ.:
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը` դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են դրամական պահանջի դեպքում պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը։
Տվյալ դեպքում, հայցադիմումում հայցվորի ներկայացուցիչը պահանջել է Վահագն Սամվելի Մարդանյանից բռնագանձել 110.100 ՀՀ դրամ, որից 70.000 ՀՀ դրամը՝ որպես սարքավորման մնացորդ, 15.000 ՀՀ դրամը՝ որպես պարտավորության ոչ պատշաճ կատարման տուգանք, 24.100 ՀՀ դրամը՝ որպես ծառայության պարտք, մինչդեռ 70.000+15.000+24.100 ՀՀ դրամ կազմում է 109.100 ՀՀ դրամ, այսինքն՝ ներկայացված հաշվարկը հստակ չէ:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, հետևապես՝ հայցադիմումը ենթակա է վերադարձման:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Վահագն Սամվելի Մարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և դրան կից փաստաթղթերը վերադարձնել հայցվորին:
2. Հայցադիմումի թերությունները վերացնելու համար տրամադրել եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից:
3. Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
4. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ










































ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԴԴԱ-8-Ե-
ԵԴ2/3190/02/23
11.05.2023թ.
«Յուքոմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մարիամ Սանթրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/3190/02/23 քաղաքացիական հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը:

Առդիր՝ թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան









ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԴԴԱ-8-Ե-

ԵԴ2/3190/02/23
11.05.2023թ.
«Յուքոմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մարիամ Սանթրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/3190/02/23 քաղաքացիական հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը:

Առդիր՝ թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`